Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի N 286 որոշման 32-րդ կետով և հիմք ընդունելով Էլինա Ալեքսանդրի Ավակյանի համաձայնությունը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն՝ Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող, Մեծամոր համայնքի Նալբանդյան գյուղում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,128 հա (կադ. ծածկագիր 04-070-0042-0003) հողամասը փոխանակել Էլինա Ալեքսանդրի Ավակյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,1233 հա (կադ. ծածկագիր 04-070-0035-0002) հողամասով:
2. Փոխանակված 0,128 հա և 0,1233 հա հողամասերը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|