Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,հաշվի առնելով գերեզմանատան տարածք չլինելու հանգամանքը և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Տալ համաձայնություն գնելու Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում գտնվող քաղաքացիներին սեփականություն հանդիսացող 04-075-0144-0001կադաստրային ծածկագրերով (վկայական 11032025-04-0056) հողամասը ՝ 2 900 000 (երկու միլիոն ինը հարյուր հազար) ՀՀ դրամ արժեքով :
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |