Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Սիտալ Գևորգի Գևորգյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում Սիտալ Գևորգի Գևորգյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04032KQH2BQS, կադ. ծածկագիր՝ 04-004-0021-0009/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Ակնալիճ բնակավայր, Հ. Ավետիսյան փողոց, 20 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սիտալ Գևորգի Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։