Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրում Մեծամոր համայնքին սեփականության իրավունքով պատկանող Արմավիր բնակավայրի 1-ին փողոց, 9/3 հասցեում գտնվող 0,12528հա /կադաստրային ծածկագիր 04-020-0036-0020/ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 116,4քմ մակերեսով հասարակական նշանակության երաժշտական դպրոցի գործառնական նշանակությունը համարել որպես բնակելի տուն։
2. Շինության համար չի պահանջվում շինարարության և /կամ/ քանդման թույլտվություն։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։