Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով, Հայաստանի   Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով և  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթղերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թականի հուլիսի 2-ի N 2/փ-277 եզրակացությունը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը 
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.  Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում գտնվող Աշոտ Արտավազդի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող 0,01821 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության Այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի /սեփ․ վկայական  N 20102023-04-0064, կադ․ծածկագիր 04-003-0060-0049/  նպատակային և գործառնական նշանակությունները փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական  կառուցապատման հողեր գործառնական նշանակության:
2.Առաջարկել Աշոտ Արտավազդի Հակոբյանին՝ համայնքի բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կադաստրային արժեքների նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 524900 (հինգ հարյուր քսանչորս հազար իննը հարյուր) ՀՀ դրամ: 
3.Փոփոխված 0,01821 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում : 
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: