Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Տիգրան Ալեքսանի Մկրտչյանի 2024 թվականի հուլիսի 4-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Այգեշատ բնակավայրում Տիգրան Ալեքսանի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող 0,14 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի (սեփ․ վկայական N 02022024-04-0017, ծածկագիր 04-010-0103-0042) նպատակային և գործառնական նշանակությունները փոխել ջրային նպատակային նշանակության և ջրային գործառնական նշանակության հողամասի:
2. Փոփոխված 0,14 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |