Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 314-Ա որոշմամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի սեփականությունը համարվող (սեփ. վկայական N 24012023-04-0015) Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 25 շենք 302/1 հասցեի 17,5քմ մակերեսով բնակարանը նվիրատվությամբ տրամադրել Գալինա Միքայելի Միքայելյանին, Անժելա Ռոբերտի Միքաելյանին, Սյուզաննա Սերոբի Մակարյանին՝ հավասար բաժնային իրավունքով :
2.Նվիրառուների հետ սահմանված կարգով կնքել նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |