Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, և հիմք ընդունելով 2022 թվականի ապրիլի 21-ին կնքված 16,1515 հա և 24,6234 հա հողամասերի վարձակալության պայմանագրերը, և հիմք ընդունելով վարձակալ Հովիկ Աբելյանի լիազորված անձ՝ Սամվել Բադալյանի դեկտեմբերի 7-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն 2022 թվականի ապրիլի 21-ին Հովիկ Աբելյանին վարձակալությամբ տրամադրված Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող, գյուղ Արևիկ-Եղեգտնուտի խճուղի 4 և գյուղ Արևիկ-Եղեգտնուտի խճուղի 6 հասցեներում գտնվող ջրային նպատակային նշանակության 16,1515 հա (ծածկագիր 04-0027-0120-0363) և 24,6234 հա (ծածկագիր 04-027-0119-0018) հողամասերը ենթավարձակալությամբ տրամադրելու «Մաքուր Ավազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (տնօրեն՝ Գոռ Առուստամյան)՝ վարձակալի հետ կնքված պայմանագրի պայմաններով:
2.Սահմանել, որ.
1)ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել անշարժ գույքի վարձակալության՝ 2022 թվականի ապրիլի 21-ին կնքված (գրանցված՝ գրանցամատյան թիվ 2998 և 2999) պայմանագրերի ժամկետը գերազանցող ժամկետով:
2) Վարձակալության վճարն անհրաժեշտ է վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 900335215050 հաշվեհամարին.
3) վարձակալության վճար է սահմանվում
16,1515 հա հողամասի համար՝ տարեկան 1 480 500 (մեկ միլիոն չորս հարյուր ութսունհազար հինգ հարյուր) ՀՀ դրամ,
24,6234 հա հողամասի համար՝ տարեկան 2 252 250 (երկու միլիոն երկու հարյուր հիսուներկու հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ,
4) Յուրաքանչյուր հինգ տարին մեկ վարձակալության վճարը ենթակա է վերանայման՝ գործող վարձավճարի 50 %-ի չափով:
3. Ենթավարձակալության պայմանագրերի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |