Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 63-րդ հոդվածի 2-րդ կետով,66-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Սամվել Աղաջանյանի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը համարվող 2002 թվականի հոկտեմբերի 25-ին վարձակալության իրավունքով Ավետիս Անդրեյի Գալստյանին տրամադրված 1,83793 հա (կադ ծածկագիր 04-018-0124-0004) գյուղատնտեսական նպատակային նշանակության և վարելահող գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով օտարել իրեն՝ Ավետիս Անդրեյի Գալստյանին 1824150 (մեկ միլիոն ութ հարյուր քսանչորս հազար հարյուր հիսուն) ՀՀ դրամ արժեքով:
2 . Ավետիս Անդրեյի Գալստյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3.Համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |