Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Երվանդ Խաչիկի Այվազյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Հայկավան բնակավայրում Երվանդ Խաչիկի Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը / ծածկագիր 04057S8NKRQH, կադ. ծածկագիր՝ 04-057-0003-0021/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Հայկավան բնակավայր, 7-րդ փողոց, 19-րդ բնակելի տուն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երվանդ Խաչիկի Այվազյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։