Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 18-ի N 70-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի սեփականությունը համարվող (սեփ. վկայական N 11042025-04-0050) Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 40 շենք, 34 բնակարան հասցեի 74,8 քմ մակերեսով բնակարանը նվիրատվությամբ տրամադրել Հասմիկ Վոլոդյայի Պողոսյանին:
2.Նվիրառուի հետ սահմանված կարգով կնքել նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։