Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով Կարինե Վարդանյանի 2022 թվականի դեկտեմբերի 5-ի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Կարինե Սեյրանի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող 0,0453 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության և Այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի /սեփ․ վկայական N 10052022-04-0039, կադ․ ծածկագիր 04-003-0018-0032/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտներ նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության՝ սառնարանային տնտեսություն կառուցելու համար:
2.Համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողերի հաշվեկշիռներում կատարել համապատասխան փոփոխություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |