Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 192-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Ղարաբաղյան պատերազմում զոված, վետերան Գառնիկ Գառնիկյանի կիսանդրին Մեծամոր համայնքի Տարոնիկ գյուղի միջնակարգ դպրոցում կառուցելու նպատակով Գառնիկ Գառնիկյանի այրի Անահիտ Մուշեղի Ավետիսյանին տրամադրել դրամական աջակցություն 100 000 (մեկ հարյուր) հազար ՀՀ դրամի չափով՝ համաձայն հավելվածի։
2. Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետ
Նոնա Հակոբյանին՝ կատարել համապատասխան ձևակերպում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։