Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 6-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով, այն հանգամանքը, որ 0,00282 հա հողամասը ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահամանփակումներով նախատեսված հողամասերի ցանկում․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Վերականգնել Արսեն Իշխանի Հակոբյանին/ծնված 04․06․1978թ․/, Հայկանուշ Վարազդատի Հակոբյանի/ծնված թ․/, Դիաննա Իշխանի Հակոբյանին/ծնված թ․/ ժառանգության իրավունքով պատկանող Արմավիր մարզ Մեծամոր համայնքի Ջրաշեն բնակավայրի 3-րդ փողոց, թիվ 5/2-րդ հասցեում ըստ չափագրության 0,4247 ք/մ հողատարածքի և հողամասի վրա կառուցված 569,36 ք/մ շինության հողհատկացման հիմքերը և այդ հողամասի նկատմամբ ճանաչել նրանց պայմանով սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջներին համապատասխան։
2․ Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2019 թվականի հունիսի 6-ի «Արսեն Իսշանի Հակոբյանին սփականության իրավունքով պատկանող արդյունաբերական ընդերքօգտագործման տարածքում գտնվող անասնաշենքի հողատկացման հիմքերը վերականգնելու մասին» N 24 որոշումը։
3․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արսեն Իշխանի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։