Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ 0,24հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,340674հա հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի բնակիչ Ջալիլ Ալիի Սլոյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ 0,12հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,024հա (կադաստրային ծածկագիր՝ 04-042-0020-0004) տնամերձ հողամասն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել, իսկ տնամերձ հողամասին կից 20%-ից ավել զբաղեցրած 0,014489 հա հողամասն ուղիղ վաճառքի կարգով՝ կադաստրային արժեքի 30%-ի՝ 34500 / երեսունչորս հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ գումարի չափով օտարել քաղաքացիներ Ջալիլ Ալիի Սլոյանին /ծնված 17.08.1957թ․/, Կուդրադ Ալոյի Ռզգոյանին /ծնված 03.07.1964թ./, Խաթուն Ջալիլի Շամոյին/ծնված 22.09.1982թ./, Ալթուն Ջալիլի Օզմանյանին /ծնված 25.09.1980թ./ և Շամլ Ջալիլի Սլոյանին /ծնված 28.05.1985թ.։
2․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Ջալիլ Ալիի Սլոյանի /ծնված 17.08.1957թ․/, Կուդրադ Ալոյի Ռզգոյանի /ծնված 03.07.1964թ./, Խաթուն Ջալիլի Շամոյի /ծնված 22.09.1982թ./, Ալթուն Ջալիլի Օզմանյանի /ծնված 25.09.1980թ./ և Շամլ Ջալիլի Սլոյանի /ծնված 28.05.1985թ. սեփականության իրավունքը, սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335239134 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ջալիլ Ալիի Սլոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: