Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 214-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆՈՐԱՅՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 10,0 ՀԱ (ԿԱԴ. ԾԱԾԿԱԳԻՐ 04-034-0121-0002) ԵՎ 10,0 ՀԱ (ԿԱԴ. ԾԱԾԿԱԳԻՐ 04-034-0122-0002) ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԵՆԹԱՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, և հիմք ընդունելով  2023  թվականի փետրվարի 22-ին կնքված 10,0 հա (կադ. ծածկագիր 04-034-0121-0002) և 10 հա (կադ. ծածկագիր 04-034-0122-0002) հողամասերի վարձակալության պայմանագրերը, վարձակալ  Համլետ Աշոտի Ավագյանի դիմումը, ինչպես նաև Մեծամոր  համայնքի ղեկավարի  առաջարկությունը

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1. Տալ համաձայնություն 2023  թվականի փետրվարի 22-ին Համլետ Աշոտի Ավագյանին վարձակալությամբ տրամադրված  Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող, Մեծամոր համայնքի Գետաշեն գյուղում գտնվող ջրային նպատակային նշանակության 10,0 հա (կադ. ծածկագիր 04-034-0121-0002) և ջրային  նպատակային  նշանակության 10,0 հա (կադ. ծածկագիր 04-034-0122-0002) հողամասերը ենթավարձակալությամբ տրամադրելու «Ավազներ Ա» ՍՊԸ-ին՝ վարձակալի հետ կնքված պայմանագրի պայմաններով:

2.Սահմանել, որ.

1) ենթավարձակալության պայմանագրերը չեն կարող կնքվել անշարժ գույքի վարձակալության՝  2023  թվականի փետրվարի 22-ին կնքված պայմանագրերի (գրանցամատյան թիվ 940 և գրանցամատյան թիվ 939) ժամկետները գերազանցող ժամկետներով,

2) Վարձակալության վճարն անհրաժեշտ է վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 900335212057 հաշվեհամարին,

3) 10,0 հա (կադ. ծածկագիր 04-034-0121-0002) հողամասի համար վարձակալության վճար է սահմանվում՝ տարեկան 1 250 000 (մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ  դրամ  և 10,0 հա (կադ. ծածկագիր 04-034-0122-0002) հողամասի համար վարձակալության վճար է սահմանվում՝ տարեկան 1 250 000 (մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ  դրամ:

3. Ենթավարձակալության պայմանագրի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner