Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066 որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրի բնակիչ Աշոտ Ալեքսանյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրի բնակիչներ Անահիտ Օնիկի Համբարձումյանին․ Աշոտ Իսրայելի Ալեքսանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-034-0099-0001/ 1,21 հա հողամասի 0,5 հա ցածրարժեք հողատեսք՝ 3-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես խաղողի այգի։
2․ 2023 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։