Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Վարդան Եղիայի Դավթյանի դիմումը։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում Վարդան Եղիայի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր 04070VSNRHTL, կադ. ծածկագիր՝ 04-070-0020-0018/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Նալբանդյան բնակավայր, 4-րդ թաղամասի 8-րդ փողոց, 24 բնակելի տուն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարդան Եղիայի Դավթյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։