Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Գյուլվարդ Միսակի Ռշտունյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում Գյուլվարդ Միսակի Ռշտունյանին դատական վճռով պատկանող հողամասին /ծածկագիր 04032HNVV3YK, կադ. ծածկագիր՝ 04-040-0014-0020/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայր, Հոկտեմբերյան փողոց, 3-րդ նրբանցք, 5 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գյուլվարդ Միսակի Ռշտունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։