Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15 -ի N 175-Ն որոշումը, ինչպես նաև «Ռուզաննա Թորոսյան» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի հունվարի 14-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Ռուզաննա Թորոսյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի 5-րդ թաղամասում (26 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն:
2. «Ռուզաննա Թորոսյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2025 թվականի ընթացքում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար Մեծամոր համայնքապետարանի 900335239191 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 40000 (քառասուն հազար) ՀՀ դրամ :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։