Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



31 հոկտեմբերի 2024 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով Թաթուլ Հարությունի Գալստյանի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Թաթուլ Հարությունի Գալստյանին /ծնված 04․07․1992թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,706 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը /սեփ․ վկայական N 20022024-04-0016, կադաստրային ծածկագիր 04-040-0103-0018/ ընդլայնել Մեծամոր համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0,2369հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասով /սեփ․ վկայական 08102024-04-0079, կադաստրային ծածկագիր 04-040-0103-0035/։

2. Ընդլայնման ենթակա հողամասը որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով, քանի որ այն անմիջապես հարակից է ընդլայնվող հողամասին և ապահովված չէ հաղորդակցության ուղիներով։

3․ Ընդլայնվող 0,2369 հա հողամասը ուղղակի վաճառքով 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամով օտարել Թաթուլ Հարությունի Գալստյանին /ծնված 04․07․1992թ․/ 

4․ Մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները գանձել Թաթուլ Հարությունի Գալստյանից, որը կազմում է 13000 /տասներեք հազար/ ՀՀ դրամ։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Թաթուլ Հարությունի Գալստյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝a20389ba-157a-43a7-91e4-a5f89557d450



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner