Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



23 ապրիլի 2024 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով  «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի թիվ  912-Ն  որոշմամբ սահմանված կարգով և սույն  որոշման  22-րդ  կետի  1-ին  ենթակետով, և հաշվի առնելով, որ բնակելի նշանակության օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով   Խաչիկ Կոստանի Կոստանյանի  դիմումը 

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, 9 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0.24210 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա  1995 թվականին կառուցված 141,1 ք/մ բնակելի տան, 1995 թվականին կառուցված 4,3 ք/մ աստիճանի, 1998 թվականին կառուցված 26,8 ք/մ անասնաշենքի, 1998 թվականին կառուցված 21,2 ք/մ ծածկի, 1998 թվականին կառուցված 19,3 ք/մ թոնրատան, 1992 թվականին կառուցված 8,8 ք/մ պարիսպի   նկատմամբ  Խաչիկ Կոստանի Կոստանյանի / ծնված 01.11.1953թ․/ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել Հ.Հ.Կ.Ա. Ա.Գ.Կ. Պ.Կ. համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Խաչիկ Կոստանի Կոստանյանի / ծնված 01.11.1953թ․/ սույն որոշման 1-ին կետում  նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, 9 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0.24210 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա  1995 թվականին կառուցված 141,1 ք/մ բնակելի տան, 1995 թվականին կառուցված 4,3 ք/մ աստիճանի, 1998 թվականին կառուցված 26,8 ք/մ անասնաշենքի, 1998 թվականին կառուցված 21,2 ք/մ ծածկի, 1998 թվականին կառուցված 19,3 ք/մ թոնրատան, 1992 թվականին կառուցված 8,8 ք/մ պարիսպի   նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման  վկայական:

3. 2001 թվականին կառուցված 65,7 ք/մ ծածկը, 2019 թվականին կառուցված 26,1 ք/մ ավտոտնակը, 2011 թվականին կառուցված 14,1 ք/մ գետնափորը, 2011 թվականին կառուցված 5,5 ք/մ աստիճանը, 2003 թվականին կառուցված 4,4 ք/մ Սուրբը, 2011 թվականին կառուցված 21,5 ք/մ ծածկը և 2011 թվականին կառուցված 1,9 ք/մ պարիսպը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։

4. Օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,0121 հա /կադաստրային ծածկագիր՝  04-031-0020-0010 / բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել քաղաքացի  Խաչիկ Կոստանի Կոստանյանին / ծնված 01.11.1953թ․/։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Խաչիկ Կոստանի Կոստանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝e4e59b8d-61f4-4c79-bff6-baa01964a5d1



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner