Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



06 մայիսի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 1/ՄԵԿ/ ԽՈՐՔԱՅԻՆ ՀՈՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍ ՎԵՐԱՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 29 հոդվածով, 75 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով, որ համայնքի տարածքում խորքային հորերը հորատվել են մինչև 1990թ․ և նրանց սպասարկման համար հատկացված տարածքների արխիվային նյութերը պահպանված չեն եղել, այդ հողամասերը ցանկապատված են եղել, հանդիսանում են համայնքային սեփականություն, դրանց պահպանումը և շահագործումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, հատկացված չեն եղել քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և ելնելով անհրաժեշտությունից ՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Համայնքի վարչական տարածքում գտնվող և Հայաստանի Հանրապետության ներդրումային ծրագրերի շրջանակում ոռոգման նպատակով վերականգնվող 1 /մեկ/ խորքային հորի վերականգման, շահագործման և սպասարկամն համար, որպես համայնքային սեփականություն վերահատկացնել  19 ք/մ հողատարածք։

Մրգաշատ- «Սելաֆի մոտ հոր» ծածկագիր՝ 04-067-0994-0001-ից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner