Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38–րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ կետով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայսատանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետի կողմից 2025 թվականի փետրվարի 10-ին կազմված թիվ 1 զեկուցագիրը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Քաղաքացի Տիգրան Մովսիսյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2․Մեծամորի համայնքապետարանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովի նախագահին՝ համայնքի ղեկավարի տեղակալ Ս․Գալստյանին, հանձնարարել, քաղաքացի՝ Տոիգրան Մովսիսյանին 2025 թվականի փետրվարի 24-ին ժամը 12։00-ին հրավիրել Մեծամորի համայնքապետարան՝ վարչական վարույթի քննության։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։