Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 22-ի N 42 որոշումը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող 0,3823 հա հատուկ պահպանվող նպատակային նշանակության հողերից (ծածկագիր 04-092-027-007) 0,0706 հա հողամասը, որը ներառված է «Արմավիր-4» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Տանձուտ բնակավայրի գոտևորման նախագծի «ՀՊՏ-4/պմհ» գոտում՝ նպատակային և գործառնական նշանակությունները փոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության և հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի, բժշկական կազմակերպությունների շենքեր կառուցելու համար:
2.Համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողերի հաշվեկշիռներում կատարել համապատասխան փոփոխություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |