Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 195-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1․ Եկամտային մասով․
ա) Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 23118,6 հազար ՀՀ դրամով։
բ) Այլ եկամուտներ տողն ավելացնել 40986․8 հազար ՀՀ դրամով (տող 1393)։
2․ Ծախսային մասով․
01-1-1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ) նախահաշվի
5122 (Վարչական սարքավորումներ) հոդվածին ավելացնել 5000․0 հազար ՀՀ դրամ։
01-6-1 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) նախահաշվի
4269 (Հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածին ավելացնել 2000․0 հազար ՀՀ դրամ։
05-6-1 (Շրջակա միջավայրի պաշտպանություն) նախահաշվի
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 10050․0 հազար ՀՀ դրամ։
06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի
5411 (Հող) հոդվածին ավելացնել 3230․0 հազար ՀՀ դրամ։
06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի
4212 (Էներգետիկ ծառայություններ) հոդվածից պակասեցնել 3000.0 հազար ՀՀ դրամ,
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 96668․6 հազար ՀՀ դրամ։
06-4-1 (Փողոցների լուսավորում) նախահաշվի
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածից պակասեցնել 91830․0 հազար ՀՀ դրամ։
09-1-1 (նախադպրոցական կրթություն) նախահաշվի
4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 39112․8 հազար ՀՀ դրամ։
09-5-1 (Արտադպրոցական դաստիարակություն) նախահաշվի
4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 1874․0 հազար ՀՀ դրամ։
10-7-1 (Սոցիալական հատուկ արտոնություններ) նախահաշվի
4819 (Նվիրատվություններ շահույթ չհետապնդող կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 1000․0 հազար ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|