Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066 որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Ամասիա բնակավայրի բնակիչ Սեյրան Հովհաննիսյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ամասիա բնակավայրի բնակիչ Սեյրան Քերոբի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրում գտնվող /ծածկագիր 04-034-0065-0004/ 1,18 հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 3-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես խաղողի այգի։
2․ 2023 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։