Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 21-ի «համայնքի վարչական տարածքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» N 0736-Ա որոշումը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։