1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության, քաղաքաշինության և հողաշինության բաժինների աշխատակիցների կողմից 2024 թվականի օգոստոսի 30-ին կազմված արձանագրության հիման վրա, «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» կետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․
2․Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության, քաղաքաշինության և հողաշինության բաժինների աշխատակիցների կողմից 2024 թվականի օգոստոսի 30-ին կազմված արձանագրության համաձայն՝ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի վարչական տարածքում գտնվող «ՎԱԼ ՇԻՆ» ՍՊ ընկերության կողմից օգտագործվող հողամասում խախտվել են հողի պահպանման կանոնները և հողամասն օգտագործվում էր ոչ նպատակային նշանակությամբ։
2024 թվականի սեպտեմբերի սեպտեմբերի 09-ին հարուցված վարչական վարույթի հիման վրա 2024 թվականի սեպտեմբերի 20-ին հրավիրվել է վարչական վարույթի լսում, որին մասնակցելու նպատակով «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով պատշաճ ծանուցվել է «ԻԿՍ ՖԱՐՄԻՆԳ» ՍՊ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Արա Արամյանի, սակայն փոստային անդորրագրի հետադարձ ծանուցումը հանձնաժողովը չի ստացել։ Ելնելով անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի առաջին մասին ա/ ենթակետի՝ գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք, սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է ներկայացնել դիմողը, և վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող հանձնաժողովը գործի քննության նոր օր է նշանակել 2024 թվականի նոյեմբերի 01–ին ժամը 11։30–ին, որի վերաբերյալ «ՎԱԼ ՇԻՆ» ՍՊ ընկերությանը կրկին ծանուցում է ուղարկվել «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով։
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն`գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք, սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է ներկայացնել դիմողը, և վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել։
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 օր ժամկետով: Այդ դեպքում թույլատրվում է մինչև երկու անգամ երկարաձգում՝ հիշյալ ժամկետի պահպանմամբ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, 47-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության, 53-րդ և 58-60-րդ հոդվածների պահանջներով։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության նպատակով՝ «ՎԱԼ ՇԻՆ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգել մինչև 10 օր ժամկետով։
2․ Աույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից:
3․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Մեծամոր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում։