Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ, 15-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ի մասով և հիմք ընդունելով «ԱՊՐԻԿՈՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի 2022 թվականի փետրվարի 9-ի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքում «ԱՊՐԻԿՈՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ- ին սեփականության իրավունքով պատկանող 4,3361 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից /սեփ․ վկայական N27122021-04-0094, ծածկագիր 04-004-0060-0039/ 2500 քմ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության՝ և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության ՝ սառնարան կառուցելու համար և 1500 քմ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության և արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակության ՝ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ձկնաբուծական արհեստական լճակ կառուցելու համար :
2. Համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողերի հաշվեկշիռներում կատարել համապատասխան փոփոխություն։
3,Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 11-ի «Հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին» N085 որոշումը;
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|