Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի քաղաքացի Զահար Սաշայի Սլոյանի 2023 թվականի մայիսի 31-ի դիմումը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում Զահար Սաշայի Սլոյանին սեփականության իրավունքով պատկանող 0,1613 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության և վարելահող գործառնական նշանակության հողամասի /սեփ․ վկայական N 28072015-04-0009, ծածկագիր 04-075-0150-0002/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի՝ անասնաշենք կառուցելու համար :
2 . Փոփոխված 0,1613 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |