Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ և 42-րդ կետերով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2. 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված Մեծամոր համայնքի ենթակայությամբ ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների համար նվազագույն ամսական աշխատավարձի դրույքաչափը սահմանել 104698(մեկ հարյուր չորս հազար վեց հարյուր իննսունութ) դրամ։ 3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից : |