Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքի  9-րդ,  10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
  ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 
  
1.Սահմանել Հայաստանի Հանրապետության  Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի վարչական տարածքում  2024  թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի: 
2.Սույն  որոշումն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական  հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:  |