Ղեկավարվելով «Ընկերությունների կողմից բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության 2022 թվականի մարտի 11-ի N 5/01․2/3137 գրությունը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով հաշվարկված ՝ 2021թ․ 2 435 900, 2022թ․ 7 195 700 և 2023թ․ համար բնապահպանական հարկից մասհանված 18 374 570 դրամ /ընդհանուր գումարի չափը կազմում է 28 006 170 ՀՀ դրամ/ ներդնել Մեծամոր համայնքի համայնքապետարանի հարակից տարածքում 4 հա անտառաշերտի՝ պուրակի, ճեմուղիների կառուցման և կահավորման համար, որտեղ նախատեսվում է կատարել հետևյալ աշխատանքները․
1․1 Ապահովել լուսավորություն էլեկտրասյաներով և եռաթև լուսատուներով
1․2 Կառուցել չորսվակներով ճեմուղիներ
1․3 Տեղադրել պուրակին համահունչ մետաղյա նստարաններ
1․4 Ձեռք բերել և տեղադրել փոքր և մեծ մետաղական փակ աղբարկղեր
1․5 Բաց տարածքներում տնկել ծառեր և կատաչապատել
1․6 Կազմել նախահաշիվ և նախագիծ
2․ Հաստատել 2023 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջարկությունները և ֆինանսավորման համամասնությունները
3․ Խնդրել շրջակա միջավայրի նախարարությանը ՝ հիմք ընդունել սույն ծրագիրը
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։