Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



13 սեպտեմբերի 2024 թ.

ՍԱՍՈՒՆԻԿ ՎԱՀԱՆԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայանական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետություն կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Մարգարիտ Հոկտեմբերիկի Կիրակոսյանի դիմումը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․ Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք Տարոնիկ բնակավայրի Պ․ Սևակի փողոց 30 հասցեի բնակիչ Սասունիկ Վահանի Կիրակոսյանին /ծնված 30․08․1964թ․/, Մարգարիտ Հոկտեմբերիկի Կիրակոսյանին /ծնված 23․08.1969թ․/, Ալբերտ Սասունիկի Սաֆինին /ծնված 01․06․1989թ․/ սեփականության իրավունքով պատկանող /04-093-0033-0007/  կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության  հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում 2017 թվականին ինքնակամ կառուցված 70,4 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 2017 թվականին ինքնակամ կառուցված 2,1 քմ  մակերեսով պարիսպը  համաձայն «Սևան Թովմասյան» Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքի ծածկագիր 2023WF76R2 ։

2․ Բնակելի տուն ՝ 70,4  x 0.1028 x 10000 = 72380 /յոթանասուներկու հազար երեք հարյուր ութսուն/ ՀՀ դրամ

   Պարիսպ՝  2,1  x 0.1028 x 6000 = 1300 /մեկ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ

1) Վճարման ենթակա գումարը կազմում է 73680 /յոթանասուներեք հազար վեց հարյուր ութսուն/ ՀՀ դրամ 

3․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335003407 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։

4 Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության  կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։

5 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում   Մարգարիտ Հոկտեմբերիկի Կիրակոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝27bf70dc-f2e4-4ece-ad1c-be423c767080



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner