Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 10-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավարի 2022 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնի անձնագրերը հաստատելու մասին» N0035 որոշմամբ հաստատված N67-ը և N116 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։