Այսօր: Ուրբաթ, 2 Մայիսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 179
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



15 ապրիլի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի  Զարթոնք բնակավայրի բնակիչ՝  Բարի Գուրոյի Ջանգոյանի դիմումը.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի, 13-րդ փողոց, 16 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,13140 հա բնակավայրերի նպատակային նշանակության  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1950 թվականին կառուցված 44,2 ք/մ բնակելի տան, 2000 թվականին կառուցված 13,1 ք/մ ծածկի, 1973 թվականին կառուցված 20,7 ք/մ օժ․ շինության, 1985 թվականին կառուցված 19,1 ք/մ անասնաշենքի նկատմամբ Բարի Գուրոյի Ջանգոյանի /ծնված 10․06․1953թ./, Գյավազ Ուսուբի Ջանգոյանի  /ծնված 28․01․1952թ․/ և  Համլետ Բարիի Ջանգոյանի  /ծնված 10․01․1979թ․/ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել  ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Բարի Գուրոյի Ջանգոյանի /ծնված 10․06․1953թ./, Գյավազ Ուսուբի Ջանգոյանի  /ծնված 28․01․1952թ․/ և  Համլետ Բարիի Ջանգոյանի  /ծնված 10․01․1979թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի, 13-րդ փողոց, 16 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,13140 հա բնակավայրերի նպատակային նշանակության  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1950 թվականին կառուցված 44,2 ք/մ բնակելի տան, 2000 թվականին կառուցված 13,1 ք/մ ծածկի, 1973 թվականին կառուցված 20,7 ք/մ օժ․ շինության, 1985 թվականին կառուցված 19,1 ք/մ անասնաշենքի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:

3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման  հողամասին կից ավել զբաղեցրած 0,02 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-042-0015-0002բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Բարի Գուրոյի Ջանգոյանին /ծնված 10․06․1953թ./, Գյավազ Ուսուբի Ջանգոյանին  /ծնված 28․01․1952թ․/ և  Համլետ Բարիի Ջանգոյանին  /ծնված 10․01․1979թ․/։

4․ 2019 թվականին կառուցված 36,9 ք/մ բնակելի տունը և 2019 թվականին կառուցված 1,8 ք/մ պարիսպը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։

5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Բարի Գուրոյի Ջանգոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝98b117c5-79e7-4ea0-a534-88d66fe18ae8



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner