Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի N 286 որոշման 32-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Մարիամ Կորյունի Բիշարյանի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն՝ Մեծամոր համայնքի Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող, Մեծամոր քաղաքում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության 0,0494 հա (կադ. ծածկագիր 04-003-0060-0043) հողամասը փոխանակել Մարիամ Կորյունի Բիշարյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության 0,0494 հա (կադ. ծածկագիր 04-003-0061-0042) հողամասով:
2 . Փոփոխված 0,0494 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|