Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



19 ապրիլի 2024 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով,  «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի թիվ  912-Ն  որոշմամբ սահմանված կարգով և սույն  որոշման  22-րդ  կետի  1-ին  ենթակետով, և հաշվի առնելով, որ բնակելի նշանակության օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով  Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Ռուբիկ Արարատի Հակոբյանի դիմումը 

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի, 5-րդ փողոց, 22 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0.25920 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա  1955 թվականին կառուցված 80,9 ք/մ բնակելի տան, 2000 թվականին կառուցված 11,7 ք/մ բնակելի տան, 1955 թվականին կառուցված 8,2 ք/մ ծածկի, 1986 թվականին կառուցված 3,6 ք/մ կաթսայատան, 1955 թվականին կառուցված 5,8 ք/մ պարիսպի, 1985 թվականին կառուցված 2,9 ք/մ պարիսպի նկատմամբ Ռուբիկ Արարատի Հակոբյանի /ծնված 08.01.1969թ․/  սեփականության իրավունքը:

2. Առաջարկել Հ.Հ.Կ.Ա. Ա.Գ.Կ. Պ.Կ. համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Ռուբիկ Արարատի Հակոբյանի /ծնված 08.01.1969թ․/  սույն որոշման 1-ին կետում  նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի, 5-րդ փողոց, 22 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0.25920 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա  1955 թվականին կառուցված 80,9 ք/մ բնակելի տան, 2000 թվականին կառուցված 11,7 ք/մ բնակելի տան, 1955 թվականին կառուցված 8,2 ք/մ ծածկի, 1986 թվականին կառուցված 3,6 ք/մ կաթսայատան, 1955 թվականին կառուցված 5,8 ք/մ պարիսպի, 1985 թվականին կառուցված 2,9 ք/մ պարիսպի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման  վկայական:

3. 2002 թվականին կառուցված 35,6 ք/մ ծածկը, 2002 թվականին կառուցված 14,0 ք/մ թոնրատունը և 2002 թվականին կառուցված 2,7 ք/մ հավաբունը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։

4. Օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,0092 հա /կադաստրային ծածկագիր՝  04-067-0147-0025 / բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել քաղաքացի Ռուբիկ Արարատի Հակոբյանին /ծնված 08.01.1969թ․/։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուբիկ Արարատի Հակոբյանին /ծնված 08.01.1969թ․/ որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝2ee85e31-2ef1-4958-8617-c616398dfc15



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner