Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, և հիմք ընդունելով սույն թվականի հոկտեմբերի 17-ին Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրում կայացած հանրային քննարկման արձանագրությունը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է  
1․ Տալ նախնական համաձայնություն "Սենդ ընդ Սթոն մայնինգ" ՍՊ ընկերությանը՝  Մեծամոր համայնքի  Գետաշեն բնակավայրում կատարելու երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ:  
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:  |