Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



04 դեկտեմբերի 2024 թ.

ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 1278-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետով, 57-րդ հոդվածի   2-րդ  մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայանական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետություն կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Գևորգ Պողոսի Ալեքսանյանի դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1 Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի, Մեծամոր քաղաքի 2-րդ թաղամաս, 4-րդ շենք, 38 հասցեում գտնվող Գևորգ Պողոսի Ալեքսանյանին /ծնված՝ 16․01․1994թ․/, Մարիետա Վալոդիայի Ղարիբյանին /ծնված՝ 10․07․1962թ/, Կարինե Պողոսի Ալեքսանյանին / ծնված՝ 02․02․1985թ․ /, Մելինա Պողոսի Ալեքսանյանին /ծնված 13․05․1987թ․/, ժառանգության իրավունքով պատկանող /04-003-0042-0031/ կադաստրային ծածկագրովբնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում 2018 թվականին ինքնակամ կառուցված 16,4 քմ  մակերսով բնակարանը / 1-ին հարկ /, առկա է ինքնակամ բացված թվով 1 պատուհան և 1 դուռ համաձայն «Ռաֆայել Մարգարյան Նորայրի» ԱՁ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքի՝ ծածկագիր 20223T7JXS։

2Բնակարան / 1-ին հարկ/՝    16,4  x 0,1673 x 3000 = 8240 / ութ հազար երկու հարյուր քառասուն / ՀՀ դրամ

ինքնակամ բացված թվով 1 պատուհան և 1 դուռ կկազմի 20000 / քսան հազար / ՀՀ դրամ

1) Վճարման ենթակա գումարը կազմում է 28240 / քսանութ հազար երկու հարյուր քառասուն / ՀՀ դրամ

3․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335003407 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։

4․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության  կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։

5․Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 10-ի «Գևորգ Պողոսի Ալեքսանյանի կողմից կառուցված ինքնակամ շինությունների օրինականացնելու մասին» N 1278-Ա որոշումը։

6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գևորգ Պողոսի Ալեքսանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու հաջորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner