Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածներով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 182-Ա որոշումը, Մեծամոր համայնքի ղեկավարի /աճուրդի կազմակերպիչ/ 2024 թվականի նոյեմբերի 18-ի «Աճուրդ կազմակերպելու մասին» N 2972-Ա որոշումը և աճուրդի անցկացման մասին 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1 և 2 արձանագրությունները
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում կայացած 0,3777 հա հողամասի աճուրդային կարգով վաճառքի արդյունքները:
2. Համայնքի վարչական սահմաններում՝ Արմավիր բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության Այլ հողատեսք գործառնական նշանակության 0,3777 հա մակերեսով հողամասը /ծածկագիր 04-020-0143-0060/ օտարել աճուրդ վաճառքի ձևով աճուրդում հաղթող ճանաչված Հայկ Հովսեփի Սուլթանյանին, 100 000 /հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով:
3. Հայկ Հովսեփի Սուլթանյանի կողմից վճարված 50 000 /հիսունր հազար/ ՀՀ դրամ նախավճարը հաշվանցել նրա կողմից վճարվող գումարի չափին:
4. Հայկ Հովսեփի Սուլթանյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: