Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ կետով և <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․Հաստատել համայնքի ղեկավարի 2022 թվականի մարտի 23-ի <<Մեծամոր համայնքի լուսավորություն և կանաչապատում >> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին թիվ 0330 որոշումը՝ համաձայն հավելվածի։
2․Հաստատել <<Մեծամոր համայնքի լուսավորություն և կանաչապատում>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը համաձայն հավելվածի։
3․Համայնքի ղեկավարին սույն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրությունը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն,պետական գրանցման։
4․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից |