Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Իրինա Ալբերտի Գազարյանի դիմումը։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Իրինա Ալբերտի Գազարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր 04011QDWQMSA, կադ. ծածկագիր՝ 04-003-0005-0037/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Մեծամոր քաղաք, 3-րդ թաղամաս, 8/21 հողամաս:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Իրինա Ալբերտի Գազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։