Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



31 մարտի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի  Արմավիր բնակավայրի բնակիչ՝ Ստեփան Գառնիկի Ստեփանյանի դիմումը.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի, 31-րդ փողոց, 71 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,13130 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1989 թվականին կառուցված 136,6 ք/մ բնակելի տան, 1995 թվականին կառուցված 2,1 ք/մ աստիճանի, 1995 թվականին կառուցված 45,2 ք/մ բնակելի տան, 1995 թվականին կառուցված 5,0 ք/մ աստիճանի, 1998 թվականին կառուցված 36,6 ք/մ ծածկի, 2000 թվականին կառուցված 28,1 ք/մ անասնաշենքի, 1995 թվականին կառուցված 18,1 ք/մ թոնրատան նկատմամբ Ստեփան Գառնիկի Ստեփանյանի / ծնված 19․04․1971թ․/ և Հասմիկ Գրիշայի Ստեփանյանի /ծնված 03․01․1972թ․/ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել  ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Ստեփան Գառնիկի Ստեփանյանի / ծնված 19․04․1971թ․/ և Հասմիկ Գրիշայի Ստեփանյանի /ծնված 03․01․1972թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի, 31-րդ փողոց, 71 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,13130 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1989 թվականին կառուցված 136,6 ք/մ բնակելի տան, 1995 թվականին կառուցված 2,1 ք/մ աստիճանի, 1995 թվականին կառուցված 45,2 ք/մ բնակելի տան, 1995 թվականին կառուցված 5,0 ք/մ աստիճանի, 1998 թվականին կառուցված 36,6 ք/մ ծածկի, 2000 թվականին կառուցված 28,1 ք/մ անասնաշենքի, 1995 թվականին կառուցված 18,1 ք/մ թոնրատան նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:

3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,0113 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-020-0014-0007բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Ստեփան Գառնիկի Ստեփանյանին / ծնված 19․04․1971թ․/ և Հասմիկ Գրիշայի Ստեփանյանին /ծնված 03․01․1972թ․/։

4․ 2000 թվականին կառուցված 36,7 ք/մ ավտոտնակը, 1995 թվականին կառուցված 25,5 ք/մ ծածկը և 1995 թվականին կառուցված 0,7 ք/մ պարիսպը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։

5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ստեփան Գառնիկի Ստեփանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝3b2246ff-eb15-4dc8-b53f-a8da989d5068



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner