Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայանական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետություն կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Իվան Յուրայի Լաչինյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի, Նոր Արտագերս բնակավայրի 17-րդ փողոց, 8 հասցեում գտնվող Իվան Յուրայի Լաչինյանին / ծնված՝ 05․09․1985թ․ /, Բելա Բենյամինի Ավդիշյանին / ծնված 05․06․1990թ․/ , ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող /04-072-0043-0009 / կադաստրային ծածկագրով բնակավայրի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասում 2020 թվականին ինքնակամ կառուցված 43,14 քմ արտաքին մակերեսով աստիճանավանդակ, 2020 թվականին ինքնակամ կառուցված 37,03 քմ արտաքին մակերեսով 1-ին հարկը, 2020 թվականին ինքնակամ կառուցված 31,63 քմ արտաքին մակերեսով բաց պատշգամբը, 2020 թվականին ինքնակամ կառուցված 2,09 քմ արտաքին մակերեսով զուգարանը,2020 թվականին ինքնակամ կառուցված 6,61 քմ մակերեսով պարիսպը համաձայն «Ջեմա Վարդանյան Նորայրի» ԱՁ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքի՝ ծածկագիր 2023MMFZLE։
2. Աստիճանավանդակ՝ 43,14 x 0,0874 x 10000 = 37710 / երեսունյոթ հազար յոթ հարյուր տաս / ՀՀ դրամ
1-ին հարկ՝ 37,03 x 0,0874 x 10000 = 32370 / երեսուներկու հազար երեք հարյուր յոթանասուն / ՀՀ դրամ
Բաց պատշգամբ՝ 31,63 x 0,0874 x 10000 = 27650 / քսանյոթ հազար վեց հարյուր հիսուն / ՀՀ դրամ
Զուգարան՝ 2,09 x 0,0874 x 6000 = 1100 / մեկ հազար մեկ հարյուր / ՀՀ դրամ
Պարիսպ՝ 6,61 x 0,0874 x 6000 = 3470 / երեք հազար չորս հարյուր յոթանասուն / ՀՀ դրամ
1) Վճարման ենթակա գումարը կազմում է 102300 / մեկ հարյուր երկու հազար երեք հարյուր / ՀՀ դրամ
3․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335003407 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
4․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։