Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայանական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետություն կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Սվետլանա Մանուկի Մուսաելյանի / որպես լիզարված անձ Գոռ Մելիքի Մուսաելյանի/ դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի, Բամբակաշատ բնակավայրի 4-րդ փողոց, թիվ 3 հասցեում Գոռ Մելիքի Մուսաելյանին / ծնված 12․09․1983թ․/ սեփականության իրավունքով պատկանող /04-031-0020-0002 / կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2018 թվականի ինքնակամ կառուցված 101,6 քմ արտաքին մակերեսով բնակելի տուն / կիսանկուղ / , 2019 թվականին ինքնակամ կառուցված 98,2 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 2020 թվականին ինքնակամ կառուցված 6,8 քմ արտաքին մակերեսով զուգարան, 2020 թվականին ինքնակամ կառուցված 45,7 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 2018 թվականին ինքնակամ կառուցված 5,7 քմ մակերեսով պարիսպը համաձայն «Աստղիկ Մանուկյան» ԱՁ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքի՝ ծածկագիր 2023ESBAWU։
2. Բնակելի տուն / կիսանկուղ / ՝ 101,6 x 0,1209 x 10000 = 122840 / մեկ հարյուր քսաներկու հազար ութ հարյուր քառասուն / ՀՀ դրամ
Բնակելի տուն ՝ 98,2 x 0,1209 x 10000 = 118730 / մեկ հարյուր տասնութ հազար յոթ հարյուր երեսուն / ՀՀ դրամ
Զուգարան՝ 6,8 x 0,1209 x 6000 = 4940 / չորս հազար իննը հարյուր քառասուն / ՀՀ դրամ
Ավտոտնակ՝ 45,7 x 0,1209 x 6000 = 33160 / երեսուն երեք հազար մեկ հարյուր վաթսուն / ՀՀ դրամ
Պարիսպ՝ 5,7 x 0,1209 x 6000 = 4140 / չորս հազար մեկ հարյուր քառասուն / ՀՀ դրամ
1) Վճարման ենթակա գումարը կազմում է 283810 / երկու հարյուր ութանասուն երեք հազար ութ հարյուր տաս / ՀՀ դրամ
3․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335003407 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած ։
4․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։