Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Միշա Ղասմի Բրոյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Արտաշար բնակավայրում Միշա Ղասմի Բրոյանին դատական վճռով պատկանող հողամասին /ծածկագիր 04102LTQU74E, կադ. ծածկագիր՝ 04-024-0024-0007/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնքի Արտաշար բնակավայր, 7-րդ փողոց, 17 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Միշա Ղասմի Բրոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։