Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ՝ Ֆենյա Արսենի Ավետիսյանի կողմից որպես լիազորված անձ ՝ Գայանե Տոնականի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի, 3-րդ թաղամասի 12-րդ փողոց, 2 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,10000 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1995 թվականին կառուցված 115,8 ք/մ բնակելի տան, 1995 թվականին կառուցված 35,6 ք/մ բնակելի տան, 1995 թվականին կառուցված 2,9 ք/մ աստիճանի նկատմամբ Ֆենյա Արսենի Ավետիսյանի /ծնված 12․11․1962թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Ֆենյա Արսենի Ավետիսյանի /ծնված 12․11․1962թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի, 3-րդ թաղամասի 12-րդ փողոց, 2 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,10000 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1995 թվականին կառուցված 115,8 ք/մ բնակելի տան, 1995 թվականին կառուցված 35,6 ք/մ բնակելի տան, 1995 թվականին կառուցված 2,9 ք/մ աստիճանի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ֆենյա Արսենի Ավետիսյանի կողմից որպես լիազորված անձ ՝ Գայանե Տոնականին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։