Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով և սույն որոշման 22-րդ կետի 1-ին ենթակետով, և հաշվի առնելով, որ բնակելի նշանակության օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի բնակիչ Ալիխան Իբրահիմի Բաբոյանի կողմից որպես լիազորված անձ՝ Ռուստամ Գոզալի Բաբոյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ, 1-ին փողոց, 33 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,0800 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1992 թվականին կառուցված 177,40 ք/մ բնակելի տան, 1992 թվականին կառուցված 12,60 ք/մ նկուղի, 1992 թվականին կառուցված 34,30 ք/մ անասնաշենքի նկատմամբ Ալիխան Իբրահիմի Բաբոյանի/ծնված 27.02.1960թ․/, Գյուլիզար Քյարամի Ալոյանի/ծնված 15.12.1958թ/ և Նարինե Ալիխանի Բաբոյանի/ծնված 07.07.1989թ/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Ալիխան Իբրահիմի Բաբոյանի/ծնված 27.02.1960թ․/, Գյուլիզար Քյարամի Ալոյանի/ծնված 15.12.1958թ/ և Նարինե Ալիխանի Բաբոյանի/ծնված 07.07.1989թ/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ, 1-ին փողոց, 33 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,0800 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1992 թվականին կառուցված 177,40 ք/մ բնակելի տան, 1992 թվականին կառուցված 12,60 ք/մ նկուղի, 1992 թվականին կառուցված 34,30 ք/մ անասնաշենքի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 25-ի «Համայնքի վարչական տարածքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» N 2816-Ա որոշումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ալիխան Իբրահիմի Բաբոյանի կողմից որպես լիազորված անձ՝ Ռուստամ Գոզալի Բաբոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։